Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ առաջին նախագահն ու ի՞նչ մեքենա է նրա տրամադրության տակ. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչպես բոլորին է հայտնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, որտեղից էլ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
ՀՀ առաջին նախագահը ևս իր հայտարարագիրը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն՝ 813,35 քմ տարածքով, հարակից հողամաս՝ 1.8 հա, մեկ հասարակական տարածք՝ 311,2 քմ տարածքով՝ քաղաքի կենտրոնական հատվածում:
Բացի դրանից նա ևս մեկ հասարակական տարածքի (224,6 քմ) համասեփականատեր է հանդիսանում:
Երկրի առաջին նախագահը որպես անշարժ գույք է հայտարարագրել 1997 թ-ի «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենան:
Վերոնշյալ վարձակալական տարածքից նրա եկամուտը կազմում է շուրջ 1.440.000 դրամ, իսկ նրա կենսաթոշակը կազմում է 11.111.520 դրամ:
Այս ամենից բացի Տեր-Պետրոսյանը նշել է 4069 ԱՄՆ դոլարի տիրապետելու մասին: Այլ ներդրումների կամ արժեթղթերի մասին ոչինչ նշված չէ: