ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող շինհրապարակում վագոն-տնակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող շինհրապարակի պահեստային տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդհեը բռնկվել է շինհրապարակում տեղադրված վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել` 23։37-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ կենցաղային իրերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular