ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 25-ին գիծ դուրս կգա ևս 1 շարժակազմ. մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին գիծ է դուրս եկել 1 շարժակազմ 3 վագոնով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ևս 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թվականի հունվարի 15-ին։

«Դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են արդեն: Փոխարինվել են 5800 քմ տանիքները, 650 հատ պատուհան և 11 հատ էլեկտրական դարպաս»,- ասաց Բաբկեն Սեդրակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular