ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլիայի ավագ Հարի Քեյնը Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմանել

ՍՊՈՐՏ

«Բավարիայի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը սահմանել է Գերմանիայի առաջնության ռեկորդ։ 

Անգլիայի հավաքականի ավագը Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագն է մեկ մրցաշրջանում հասել է 20 գոլ ցուցանիշի:

Դրան հասնելու համար Քեյնն անց է կացրել ընդամենը 14 հանդիպում: Հարձակվողը «Շտուտգարտի» դեմ խաղում խփել է իր 19-րդ և 20-րդ գոլերը Բունդեսլիգայի առաջնությունում: Խաղը կայացել է դեկտեմբերի 17-ին և ավարտվել 3։0 հաշվով՝ հօգուտ մյունխենցիների։

Նախկինում Ուվե Զելլերն էր Գերմանիայի մեկ առաջնությունում ամենաարագը հասել 20 գոլի սահմանագծին: Համբուրգի նախկին հարձակվողն անց էր կացրել 21 հանդիպում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular