Գնաճի ֆոնին աղքատության մակարդակը կաճի՞․ պարզաբանում է Քերոբյանը
ՎԻԴԵՈԻմ մեծ որդին, որը 17 տարեկան է, շատ վախեցած է արհեստական բանականությունից։ Այդ մասին այսօր հրավիրված աշխատանքային միջազգային համաժողովի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում 300 մլն աշխատատեղ իր աշխատողներին կփոխի թվային աշխատողներով։
«Տարբեր խոշոր ընկերություններ փորձում են հասկանալ՝ ինչպես է արհեսատական բանականությունը տեղավորվելու այսօրվա իրականության մեջ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է մանրամասն ուսումնասիրել ու մեր պատկերացումները փոխել, որ կարողանանք դիմագրավել այսօրվա մարտահրավերներին»,- նշեց Քերոբյանը։
Ըստ նրա՝ բարձր տնտեսական աճի պայմաններում սոցիալական արդարության պահպանումը ևս մարտահրավեր է։
-Մեր տնտեսությունը,- ասաց նա,- աշխարհում ամենաարագ աճող տասը պետությունների շարքում է։
«Սրան զուգահեռ, բարձր տնտեսական աճին հավասար մեծանում է գնաճը։ Ու այս ֆոնին պետք է ամեն ինչ անենք, որ մեր մոտ չաճի աղքատությունը»,- նկատեց նա։
Քերոբյանը նշեց, որ մեզ մոտ տնտեսական աճը բարձր էր, իսկ գնաճը՝ ոչ, ուստի կտրուկ կնվազի աղքատության մակարդակը։
Մանրամասները՝ տեսանյութում։