Ո՞վքեր են վարչապետի թեկնածուները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄարտի 31-ը նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, վաղը՝ ապրիլի 1-ին, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կլռեն, հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, տեղի կունենան ընտրությունները:
Մարտի 5-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դիմեցին ամենատրաբեր քայլերի իրենց քարոզն ավելի էֆֆեկտիվ դարձնելու համար, այս ընթացքում խոսվեց ինչպես բուն ընտրությունների, այնպես էլ հետընտրական պրոցեսների մասին, իսկ որ ամենակարևորն է շրջանառվեցին քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների անունները:
Այսպիսով, ՀՀԿ-ն պնդում է, որ ընտրություններից հետո վարչապետի իրենց թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը: ՀՅԴ-ի թեկնածուն ևս գործող վարչապետն է:
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն, բնականաբար, դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյան է:
ՀՎԿ-ի թեկնածուն կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն է:
«ԵԼՔ» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել դաշինքի ցուցակի առաջին եռյակում: Հիշեցնենք, որ ցուցակը գլխավորում է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երրորդում՝ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար, դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանն է: Հիշեցնենք, որ դաշինքի առաջնորդներն են նաև «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, և «Ժառանագության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածուն ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն է: Կոմկուսի թեկնածուն Անաստաս Միկոյանն է: