ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն հաստատակամ է` շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Ադրբեջանի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը հաստատակամ է` շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է Report-ը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի լիակատար վճռականությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ մենք չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը: Այս պատմական հնարավորության օգտագործումը թույլ կտա մեզ հասնել երկար սպասված խաղաղության և հույս կտա մեր տարածաշրջանում մարդկանց խաղաղ և անվտանգ գոյակցության համար»,- ասել է Ասադովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular