Իժևսկում ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինական գործակալ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԴԾ աշխատակիցները կանխել են ահաբեկչություն, որը ուկրաինացի կուրատորների հանձնարարությամբ՝ նախապատրաստվում էր Ուդմուրտիայում պաշտպանական ձեռնարկության ղեկավարներից մեկի դեմ, հաղորդում է ՌԴ հետախուզական ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Իժևսկում ձերբակալվել է ազգությամբ ռուս 1990 թվականին ծնված ուկրաինական գործակալ, ով ծրագրել է ինքնաշեն ռումբով պայթեցնել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության ղեկավարին։
«Ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն և պայթուցիկ նյութերի արտադրության բաղադրիչներ, ինչպես նաև կապի սարքավորումներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի հանցավոր գործունեության համակարգողների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչական գործողության նախապատրաստում» և «Ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն» հոդվածներով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։