Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հաստատել է, որ իր աշխատասենյակներից մեկում գաղտնալսող սարք է հայտնաբերվել։
«Ես ձեզ կասեմ, որ դա այն սենյակն է, որը ես պետք է օգտագործեմ այսօր: Երեկ ստուգման ժամանակ գտել են (գաղտնալսման սարք)», - ասել է գեներալը ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված մեկնաբանությունում:
Զալուժնին բացատրել է, որ կա մի քանի աշխատասենյակ, որտեղ նա աշխատում է։ Սարքը հայտնաբերվել է դրանցից մեկում, որտեղ այն վաղուց չէր եղել։