ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ. ԱՄՆ պաշտպանության նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում․ Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Միացյալ Նահանգները պատերազմի չի ձգտում, և մենք շտապ կոչ ենք անում Իրանին դեէսկալացիայի ենթարկել»,- ասել է նա լրագրողներին։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ընդլայնելու վտանգը։