ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. թիրախում նաև Արփինե Սարգսյանն է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան ֆինանսավորում ու կողմնորոշում ունեցող ՀԿ-ները, կամ, այսպես կոչված, «սորոսականները» պարբերաբար դժգոհություն են հայտնում ոստիկանությունից՝ մասնավորաբար նշելով, որ ոլորտի բարեփոխումները ձախողված են: Երեկ էլ նման մի քանի կազմակերպություն հայտարարեց, որ իրականացնում են համատեղ հանրային արշավ՝ ուղղված ոստիկանական բարեփոխումներին։ Ի մասնավորի, ստորագրահավաք է կազմակերպվում, որ «ներքին գործերի նախարարը հրավիրվի Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրի պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման գործընթացները վերոհիշյալ ՀԿ-ների կողմից իրականացվում են բարեփոխումների արևմտյան «սպոնսորների» թելադրանքով: Ճիշտ է, հիմա դժգոհության հասցեատերը ՆԳ նախարարն է՝ որպես կառույցի ղեկավար, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծ դժգոհություն կա նաև նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից, որը, լինելով հենց բարեփոխումների գլխավոր համակարգող, փաստացի ձախողել է գործը, բայց կարողացել է հարվածները «վարպետորեն» իրենից հեռացնել` սլաքները ուղղելով նախարարի կողմը: Մեր տեղեկություններով, նրա նկատմամբ եղած դժգոհություններն առաջիկայում նաև հրապարակային տեսք կստանան: Եվ, ընդհանրապես, ՆԳ նախարարության շուրջ բավական պայթյունավտանգ իրավիճակ է առաջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular