ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ռազմական հակահետախուզության օր, Ուկրաինա՝ Դատախազության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 –վախճանվել է հրապարակախոս Գրիգոր Արծրունին:

1906– ծնվել է մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ Արտաշես Շահինյանը:

1928 - ծնվել է  հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը:

1949 - ծնվել է դերասան Վրույր Հարությունյանը:

1957 - վախճանվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:

1980 - վախճանվել է խորհրդահայ վաստակավոր նկարիչ Հրանտ Ստեփանյանը:

1991- սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, որը տևել է 8 օր:

2002-վախճանվել է գրող Հրանտ Մաթևոսյանը:

2003- Եվրամիության «Տասիս» ծրագրի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ինտրվել է անվտանգության աստիճանի բարձրացման հերթական օժանդակությունը՝ 4 միլիոն եվրո արժողությամբ։ 

2007- Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք` ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:

2015-Ձերբակալվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կասկածվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ համագործակցության մեջ:

2019-գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և «ArmLur.am» կայքի խմբագրություն, փնտրել են ինչ որ բան, ամեն ինչ տակնուվրա արել: Նպատակը եղել է լրատվամիջոցներին վախեցնելը և ճնշելը։

2020-կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք Փաշինյանի կողմնակիցների և նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջև:

2022- Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1700 – ծնվել է ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս Ժան Անտուան Նոլլեն:

1741 —վախճանվել է դանիական ծագմամբ ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը, որի անունով է կոչվել Բերինգի նեղուցը:

1773 —ծնվել է ռուս քաղաքակաան և պետական գործիչ Ալեքսանդր Գոլիցինը:

1852 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Ալբերտ Աբրահամ Մայկելսոնը, որը չափել է լույսի արագությունը:

1863 —անգլիացի Ֆրեդերիկ Ուոլտոնն արտոնագրել է լինելոումը:

1906 —ծնվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Լեոնիդ Բրեժնևը:

1909– ստեղծվել է «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը:

1915 - ծնվել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը:

1915 —վախճանվել է գերմանացի հոգեբույժ Ալիոս Այցգեյմերը, որի անունով է կոչվել Այցգեյմերի ծերունական հիվանդությունը:

1936 - վախճանվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը;

1939- ԽՍՀՄ Պաշտպանության Կոմիտեի նիստում հավանության է արժանացել Т-34 տանկը երկրի բանակի սպառազինության մեջ մտցնելու նախագիծը:

1943- հիմնադրվել է Կալինինինի Սուվորովյան ուսումնարանը (ներկայումս Տվերի):

1944 – լույս է տեսել ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1-ին համարը:

1946– սկսվել է Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև:

1964– ծնվել է լիտվացի նշանավոր բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսը, որը եղել է աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, և 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ»:

1965 —Շառլ դը Գոլը ընտրվել է ֆրանսիայի նախագահ:

 1972 —Ապպոլոն-17 տիեզերանավը վերադարձել է երկիր, որով էլ ավարտվել է ԱՄՆ-ի Լուսնային տիեզերական ծրագիրը:

1983 —Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակից գողացվել է Ժյուլ Ռիմեի հեղինակած  ֆուտբոլի գավաթի ոսկե արձանիկի օրիգինալը:

1996– վախճանվել  է իտալացի ճանաչված դերասան Մարչելլո Մաստրոյանին:

1997– տեղի է ունեցել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ), որը դարձել է 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը` ստանալով 11 Օսկար:

2002- վախճանվել է ազգությամբ վրացի խորհրդային սպորտային հաղորդավար, դերասան Կոտե Մախարաձեն:

2004– վախճանվել է իտալացի ճանաչված օպերային երգչուհի Ռենատա Տեբալդին:

2007 —ԱՄՆ-ում Լակոտա հնդկական ցեղի ակտիվիստները հայտարարել են Լակոտա Հանրապետության անկախությունը:

2010 — Մինսկում կայացել է նախագահական ընտրություններ, որի ժամանակ ճնշվել են ընդդիմության բողոքի ակցիաները:

2015 —վախճանվել է գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular