ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լոկոմոտիվի» պաշտպան Թիկնիզյանը բացատրել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը

ՍՊՈՐՏ

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։ Նրա խոսքերն է մեջբերել Match TV-ն։

«Մինչև վերջին րոպեն սպասեցի Ռուսաստանի հավաքական զանգին կամ գոնե ընդլայնված ցուցակում հայտնվելու համար: Էլի չեմ ասում՝ արժանի էի դրան, թե ոչ, բայց մի դրվագ եղավ, երբ կարող էին ինձ ավելացնել այդ 30-40 հոգու մեջ»,- բացատրել է նա իր ընտրությունը։

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ ինքը ոչ մի վրդովմունք չունի, սակայն այժմ հնարավորություն ունի հանդես գալ միջազգային ասպարեզում։

Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին հայտնի է դարձել մարտի 7-ին։ Ավելի ուշ 24-ամյա ֆուտբոլիստը հայկական անձնագիր էր ստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular