ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Volkswagen-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում: Գրել է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Volkswagen-ում առաջացած կրակը: 

Պարզվել է, որ մեքենան կայանված է եղել Արամի փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ, ավտոմեքենան պատկանում է «Տրանսիմպէքս» ՍՊԸ-ին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան:
 
Հրդեհը հրշեջները մեկուսացրել, ապա մարել են: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Նորայր Նասիրյանն է, ով մինչ հրշեջների ժամանումը կանխել է կրակի տարածումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular