ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ազգային իշխանություն ունենայինք՝ Թբիլիսում չէր կայանա «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ֆորումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր և ամենատարբեր մակարդակներում ու ձևաչափերում լեգիտիմացնել իր «իրավունքները» և հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արևելագետ Վարուժան Գեղամյանը.

«Դրա հիմնական միջոցն այս պահին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն է։

Կից հոլովակում երևում է, թե ինչպես է ադրբեջանական պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսում, որտեղ նույնիսկ ընդունվել է կոչ։ Ֆորումի անունն էլ շատ խոսուն է՝ «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։

Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ։ Բայց «եթե»-ն մնում է ուժի մեջ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular