ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

WhatsApp մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին զտել չաթերը։ Այս մասին հայտնել է WABetaInfo պորտալը։

Փորձագետները նշել են, որ WhatsApp-ն ավելացրել է կարևոր զտիչներ, որոնք օգնում են դասակարգել խոսակցությունները։ «Զտիչները տեղադրված են չաթի ցուցակի վերևում», - նշել է WABetaInfo-ն:

Փորձագետների կարծիքով՝ նոր ֆիլտրերի ցանկը կներառի «Չընթերցված», «Կոնտակտներ» և «Խմբեր» երկխոսության խմբերը: «Սա թույլ է տալիս արագ մուտք գործել որոշ տեսակի զրույցներ», - բացատրել են մասնագետները:

Օրինակ, «Չընթերցված» զտիչը ցուցադրում է միայն այն խոսակցությունները, որոնք պարունակում են չկարդացված հաղորդագրություններ, իսկ «Խմբերը» ներառում է միայն խմբային խոսակցությունները:

Նոր գործառույթը հասանելի է բետա փորձարկողներին, իսկ մոտ ապագայում տարբերակը հասանելի կլինի բոլոր օգտատերերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular