ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը զբոսաշրջային ռեկորդներ է խփում և բողոքում է եվրոպացիներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site–ն գրում է, որ Հայաստանը զբոսաշրջության հերթական ռեկորդն է սահմանել շնորհիվ ռուսների. 11 ամսվա ընթացքում հանրապետություն է եկել 2,2 մլն հանգստացող, որոնց կեսից ավելին (1,3 մլն) Ռուսաստանից։ Նման տվյալներ է բերել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ելույթ ունենալով Ազգային ժողովում։ Արտասահմանյան ուղղությունների առաջին 3-յակում են նաև Վրաստանը և Իրանը։ Եվրոպացիները հազվադեպ են թռչում Հայաստան, քանի որ երկիրը դեռ գտնվում է «կարմիր գոտում» իբր անվտանգության սպառնալիքի պատճառով։

 Սակայն զբոսաշրջությունից ստացված ֆինանսական եկամուտը ՀՀ կառավարության կողմից խիստ գերագնահատված է։ Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ մեկ հանգստացողը ծախսում է միջինը 1 հազար դոլար, այսինքն, Հայաստանի եկամուտն օտարերկրյա զբոսաշրջությունից կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը։ Իրականում գումարները շատ ավելի համեստ են։ Ռուսները որպես բյուջետային ուղղություն են ընտրում Հայաստանը Աբխազիայի հետ միասին։ Եվ նախապես ծրագրված երկու հոգու համար տուրի արժեքը միջինը 70-80 հազար ռուբլի է, ուստի Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի գնահատականները խիստ գերագնահատված են:

 Բացի դա Հայաստանի զբոսաշրջության ոլորտը դժգոհ է իշխանությունների գործունեությունից. բավարար մասնագետներ չկան, ենթակառուցվածքներն անբավարար են, մարքեթինգային գործունեությունը քիչ է։ Օրինակ, նույնիսկ Ռուսաստանում քչերը գիտեն, որ 2024 թվականին Հայաստանում տեղի է ունենալու Գինու զբոսաշրջության համաշխարհային ֆորումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular