ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ բանաձևը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամները քննարկումներ են անցկացնում Գազայում պատերազմի վերաբերյալ բանաձեւի վերջնական քվեարկությունից առաջ, հայտնում է Al Jazeera-ն։

Այսօրվա քվեարկությունը երեկվանից հետաձգվեց, երբ Վեհաժողովի անդամները «ռազմական գործողությունների դադարեցման» կոչերի ձևակերպման պատճառով փակուղի մտան: Նոր նախագիծը կոչ է անում «հրատապ քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար»:

Նախագիծը նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է անում  ստեղծել մեխանիզմ՝ վերահսկելու Գազա հոսող ողջ օգնությունը: Նախագծով հակամարտող կողմերից պահանջվում է կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ապահովել «մեծ քանակությամբ մարդասիրական օգնության անհապաղ, անվտանգ և անխոչընդոտ առաքում անմիջապես պաղեստինյան խաղաղ բնակչությանը՝ ողջ Գազայի հատվածում»:

 

Դա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության վերաբերյալ առաջին քվեարկությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վետո դրեց դեկտեմբերի 8-ին ԱՄԷ-ի կողմից ներկայացված բանաձևի վրա, որը կոչ էր անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հրադադարի օգտին, թեև նրա ընդունած բանաձեւը պարտավորեցնող ուժ չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular