ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել:

Ինչո՞ւ է նա շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը:

Ինչ էլ ասի, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

Փաշինյանն անխոս գիտակցում է, որ նման բաները մարսվող չեն և որ անկախ իր կամքից, պետական մեքենայի ջանքերից ու քարոզչական «պերեդոզից», մեկ է` գալու է հատուցման պահը:

Պատմությունը խմբագրել, սրբագրել, ջնջել պարզապես անհնար է և նա, իրեն սպասարկող մարդիկ` անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ են ներկայացնում, պատմության մեջ մնալու են որպես հող հանձնող, սեփական հայրենիքը դավաճանող և թշնամու առաջ ծնկի եկող կերպարներ:

Դա է պատճառը, որ Փաշինյանը գիտակցելով այս ամենը շարունակում է կեղծել, ստել և արդարանալ` անիմաստ ջանքեր գործադրելով  փորձում է փրկվել պատմության դատավճռից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular