ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում․ վիրավորին տեղափոխող Skoda-ի վարորդը ինքն է դարձել է «կասկադյորական» վթարի հեղինակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով «Նոյ» թաղամասում՝ Մեծարենցի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբի համար տեղադրված արկղերին, ապա գազատար խողովակին՝ հիմքից կոտրելով խողովակի բետոնե հենասյունը։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գազի վթարային վերականգնողական խմբի ծառայողները։

Բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք ինչի համար էլ ժամանակավորապես գազամատակարարումը նշված հատվածում դադարեցվել է և տեղում «Գազպրոմ»-ի աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վթարից որոշ ժամանակ առաջ «Չորրորդ գյուղ»-ում, երբ Mazda-ն կողաշրջված վիճակում հայտնվել է ջրանցքում ու Skoda-ի վարորդը՝ վարորդին հիվանդանոց տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու տեղի է ունեցել նշված վթարը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում՝ «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել էր և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։

Քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս էր բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular