ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճից նավակներ են դուրս բերել և առգրավել․ ի՞նչ է կատարվում Մարտունի-Սևան մայրուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորատուսի հատվածում լարված վիճակ է։ Վաղ առավոտից ոստիկանները հսկողություն են սահմանել Սևանա լճի ողջ երկայնքով։

Ամեն երեք կիլոմետրը մեկ ոստիկանական մեքենաներ են, որոնք ստուգումներ են իրականացնում Սևանի ավազանից եկող մեքենաներում․ ձուկ են փնտրում։

«Բոլոր մեքենաները կանգնեցնում, ստուգում են։ Հատկապես ակտիվ են Սևանի «գայի պոստի» հատվածում»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց վարորդներից մեկը։

Նշենք, որ մեր տեղեկություններով լճից ձկնորսական նավակներ են դուրս բերել և առգրավել։

Տեղեկացնենք, որ ըստ մեր աղբյուրների՝ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30 անձ բերման է ենթարկվել։ Նրանց տարել են ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ։

Քիչ անց այլ մանրամասներ կհայտնենք։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular