ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, գեներալի կոչումն էլ պարտադիր չի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ անվտանգության և պաշտպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։

Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու պաշտոնից կազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։

Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։

Քանի որ նոր կարգավորումներով  ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, հետևաբար, Արմենուհի Հարությունյանի փոխանցմամբ, առաջարկում են, որ նրանց դեպքում գեներալի կոչումը պարտադիր չլինի։

Նշենք, որ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության

Հավելենք, որ փոփոխությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular