ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրվի․ Արմեն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հիմնախնդրին դեռ շատ ենք անդրադառնալու և առանց Արցախի հիմնախնդրի չեմ կարծում, որ որևէ մեկն ինչ-որ բան կքննարկի։ Այսօր բոլոր շերտերում և հանդիպումներում Արցախի խնդիրը քննարկվում է։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Արցախի խնդիրները, արցախցիների խնդիրներն առկա են, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են բոլոր քայլերը և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ չի փնտրում, այլ՝ ներկայացնում է փաստական տվյալները, որոնք տեղի են ունեցել։

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել և կոտնահարվեն, եթե նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ։

Անդրադառնալով սահմանից զորքերի հետքաշման առաջարկի Բամի մերժմանը, Խաչատրյանն ընդգծեց, որ չի կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքերը մեր տարածքում են։

«Ադրբեջանը վատ է տրամադրված, խաղաղության պայմանագիրը, միգուցե, ձեռք չի տալիս, որ Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում էլ նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ լինի, որ հետո հնարավոր լինեն խախտել»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular