ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդրելով կամ միակողմանի զիջումներով երբեք խաղաղություն չի կարող լինել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ղարաբաղի խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու համար պետք է Հայաստանը ուժեղ, հզոր, զարգացող լինի: Այս մասին «Ուրվագիծ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Ղարաբաղի ճակատագիրը որոշողը պետք է լինի ղարաբաղցին, այն ղարաբաղցին, ով այնտեղ ապրում է, արարում է, երեխա է մեծացնում ու սահման պահում»:

Գագիկ Ծառուկյանը շեշտում է նաև, որ Հայաստանը պետք է ուժեղ լինի, որպեսզի կանգնի Ղարաբաղի թիկունքին և խաղաղությունն ու անվտանգությունն ապահովի. «խնդրելով կամ միակողմանի զիջումներով երբեք խաղաղություն չի կարող լինել, խաղաղությանը հասնում են, ոչ թե երազում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular