ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր․ ԱՄՆն Փաշինյանին կոչ է արել «դեռ դուրս չգալ ՀԱՊԿ-ից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանի հանդեպ այնպիսի պարտավորություններ ստանձնել, որոնք կարողանային փոխարինել ՀԱՊԿ մեխանիզմներին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ելնելով այն ամենից, ինչ կատարվում է՝ հնչում է տրամաբանական հարց․ Փաշինյան, եթե բոյկոտում ես ՀԱՊԿ նիստերը, բողոքում ես, հակառուսական հռետորաբանությամբ ես զբաղվում, ապա ինչո՞ւ չես դուրս գալիս կազմակերպությունից։

Վերջերս եվրոպացի պատգամավորներից մեկը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք նրան այս հարցը տվեցինք և ստացանք պատասխան, որ աշխարհաքաղաքական լուրջ կենտրոնները, նկատի ուներ ԱՄՆ-ն, ասել են, որ առայժմ պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից»,- նշել է Գրիգորյանը։

 

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՀԱՊԿ-ից Հայաստան էին ուղարկվել փաստաթղթեր, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular