ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Նիկոլ Փաշինյանը քննարկել է Կոմֆորտ Էրոյի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջազգային հանրության աջակցությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular