ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ քննարկել է տևական խաղաղության հաստատման հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: Հայտնում է Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ:

 

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:

Երկուստեք կարևորվել է միջազգային հանրության աջակցությունը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular