ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահե Ղազարյանը փաստորեն շատ վատ հրաշագործ է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Գրել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռպապի դեր է ստանձնել եւ ՆԳՆ աշխատակիցների երեխաների համար ամանորյա մանկական ներկայացումների տոմսեր է գնել, որոնց սցենարը պետք է համաձայնեցվեր ոստիկանության հետ։

Պարզվում է՝ Վահե Ղազարյանը ոչ միայն երեխաների, այլեւ ՆԳՆ աշխատակիցների համար է Ձմեռպապ՝ նա «նվեր-պարգեւներ» է ձեռք բերել, որոնցով պետք է ինչ-որ անձանց, հավանաբար՝ համակարգի աշխատողներին պարգեւատրի։ «Նվեր-պարգեւները» շոկոլադե կոնֆետներ են, 1 տուփի արժեքը՝ 600 դրամ, ձեռք է բերվել 7 հազար 500 հատ՝ 4 մլն 500 հազար դրամ արժողությամբ։ Հետաքրքիր կլինի, եթե պարզվի, որ 600 դրամանոց կոնֆետները կարմիր բերետավորների համար են նախատեսված։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular