ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել և տեղափոխվել հիվանդանոց այն բանից հետո, երբ երեխաներից մեկը մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել  և տեղափոխվել հիվանդանոց այն բանից հետո, երբ երեխաներից մեկը մահացել է, հայտնում է lenta.ru-ն:

ՌԴ առողջապահության նախարարությունից հայտել են, որ մահացել է 12-ամյա մի աղջիկ: Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել դեպի առնչության:

Նշվում է, որ գնացքից իջեցված երեխաների մոտ Ա գրիպ է հայտնաբերվել: Ոմանք շատ բարձր ջերմություն են ունեցել:

Մահացած 12-ամյա աղջկա առողջական վիճակը վատացել է դեկտեմբերի 20-ի երեկոյան։ Ժամանած բժիշկները չեն կարողացել օգնել նրան։ Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու մահվանպատճառը։

Աղջիկը ճանապարհորդում էր Տյումենի ճամբարից վերադարձող երեխաների խմբով։ 

Ընդհանուր առմամբ Տյումեն-Ադլեր գնացքից իջեցված 125 երեխաներից 38-ը հոսպիտալացվել են, հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular