ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ 16 նահանգում հայցեր են ներկայացվել՝ ընտրություններին Թրամփի մասնակցության արգելքի պահանջով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դոնալդ Թրամփի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցությունն արգելելու պահանջով դատական հայցեր են ներկայացվել ամերիկյան առնվազն 16 նահանգում։ The New York Times-ը ուշադրություն է հրավիրել Lawfare տվյալների բազայի տեղեկատվության վրա։

Ավելի վաղ Կոլորադոյում դատարանն  արգելել էր 45-րդ նախագահին մասնակցել փրայմերիզներին։

Այժմ համապատասխան հայցերը են ներկայացվել Միչիգանում, Օրեգոնում, Նյու Ջերսիում, Վիսկոնսինում, Ալյասկայում, Արիզոնայում, Նևադայում, Նյու Յորքում և այլ նահանգներում։ Արիզոնայում և Միչիգանում դատարանները մերժել են հայցերը, սակայն որոշումը բողոքարկվել է: Հայցվորները պահանջում են, որ Թրամփին զրկեն փրայմերիզին մասնակցելու իրավունքից՝ հիմնված Սահմանադրության 14-րդ ուղղման վրա, որն ընդունվել է Քաղաքացիական պատերազմից հետո։ Այն արգելում է պաշտոնյաներին պետական պաշտոններ զբաղեցնել, եթե նրանք մասնակցել են ապստամբությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular