ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ դեսպանն այցելել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից, այցը կազմակերպել էր բալետի ականավոր պարուհի և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Մարիաննա Պողոսյանը:

«Ուրախ եմ ներկա գտնվելու «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը, ինչը տոնական սիրված ավանդույթ է թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ Մեծապես տպավորված եմ բարձր վարպետությամբ և ստեղծարարությամբ, որի շնորհիվ կարողացա զգալ Սուրբ Ծննդյան ոգին։ Կեցցե՛ն բոլոր պարողներն իրենց հիանալի կատարման համար», - ասաց դեսպան Քվինը:

Возможно, это изображение 1 человек и новогодняя елка

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular