ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր, արագ տարածվող ենթատեսակի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։

JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ է տարածվում սպայկ սպիտակուցի լրացուցիչ մուտացիայի պատճառով։

Covid առաջացնող վիրուսը ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվում է, և առաջանում են կորոնավիրուսի նոր տեսակներ։ Արդեն բավական ժամանակ է՝ աշխարհում կորոնավիրուսի ամենատարածված տեսակներից է օմիկրոնը։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ հանրության համար օմիկրոնի նոր ենթատեսակը մեծ վտանգ չի ներկայացնում, և առկա պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի այս տեսակից։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նախազգուշացնում է ձմռանը Covid-ի և այլ վարակների աճի հավանականության մասին։ Հյուսիսային կիսագնդում տարածված են նաև շնչառական վիրուսները, ինչպիսիք են գրիպը, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը (RSV) և թոքաբորբը երեխաների շրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular