ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք»․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության գործիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ։

Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվների և գործիչների՝ Հայաստանում մշակութային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քննարկվել են հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրեր։

Գագիկ Ծառուկյանը նշել է. «Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք, իրար թև ու թիկունք լինելով։ Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը»։

Հանդիպման ընթացքում ծնվել են գաղափարներ, առաջարկներ, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular