ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջպետական նշանակության ավտոճանապարհը Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular