Հոլիվուդյան աստղ Վին Դիզելը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Վին Դիզելը մեղադրվել է սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։
Հայցը ներկայացրել է նրա նախկին օգնականը։ Միջադեպը տեղի է ունեցել 2010 թվականին «Ֆորսաժ 5»-ի նկարահանումների ժամանակ։
Նրա խոսքով՝ դերասանը հյուրանոցում հարձակվել է իր վրա, երբ նա պետք է Դիզելին մամուլից աննկատ դուրս բերեր հյուրանոցի սենյակից։ Ըստ նախկին օգանկանի՝ դերասանը նրան հենել է պատին ու «ձեռնաշարժությամբ զբաղվել է աղջկա աչքի առաջ՝ չնայած նրա դիմադրությանը»։ Դրանից հետո զանգել են ու ասել, որ աշխատանքից ազատվել է։
Դերասանի փաստաբանն արդեն մեկնաբանել է իրավիճակը։ «Սա առաջին անգամն է, որ նա լսում է այս հայցի մասին, որը ներկայացվել է ավելի քան 13 տարի առաջ ենթադրյալ իննօրյա աշխատողի կողմից», - ասվում է հայտարարության մեջ: Նա նաև հավելել է, որ «կան հստակ ապացույցներ, որոնք լիովին հերքում են» նախկին օգնականի պնդումները: