ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ Տավուշի մարզում. Mercedes-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկ ծառ 9-11 ճգնժ կառ ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Mercedes Viano մակնիշի ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 
 
Տեղում պարեկներին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ Սոս Մարտիրոսյանը և հայտնել, որ վարորդը ինքն է եղել, սակայն րոպեների ընթացքում պարեկները պարզեցին, որ նրա հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ու վարորդը եղել է ոչ թե նա, այլ Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: 

Վերջինս տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular