ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2025 թվականը քառորդ միլիարդ անհատական համակարգիչ հնացած կլինի. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Canalys-ի մասնագետները գնահատել են Microsoft-ի՝ Windows 10-ի անվճար աջակցություն տրամադրելու մերժումը։ Այս մասին ընկերության կայքում ուսումնասիրություն է հրապարակվել։

2025 թվականի հոկտեմբերի 14-ին Microsoft-ը կդադարեցնի Windows 10-ի համար անվճար թարմացումների թողարկումը:

Ըստ Canalys-ի փորձագետների՝ դա կստիպի մեծ թվով օգտատերերի հրաժարվել իրենց ներկայիս համակարգիչներից, քանի որ դրանք չեն կարող թարմացվել Windows 11-ով: Այդ պատճառով մոտ 240 միլիոն հատ համակարգիչ «կհայտնվի աղբանոցում»։

Փորձագետները նշել են, որ եթե մեկ քառորդ միլիարդ հնացած համակարգիչ հավաքվի, ապա այն կունենա 600 կիլոմետր բարձրություն ու «կհեշտացնի» Լուսին հասնելը:

Ըստ հետազոտության՝ Microsoft-ը պետք է վերանայի իր առաջնահերթությունները՝ կանխելու էլեկտրոնային թափոնների ավելացումը։

Դեկտեմբերի սկզբին Microsoft-ը հայտարարել էր, որ Windows 10-ի աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի հոկտեմբերին, օգտատերերին կառաջարկի վճարովի թարմացումներ։ Այս դեպքում ՕՀ-ն ակտուալ կլինի եւս երեք տարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular