ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնի հետ հարաբերությունների ամբողջական խզումը Մոսկվայի համար անակնկալ չի լինի. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը դեռ զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջությամբ քանդելուց, սակայն Մոսկվան չի բացառում Վաշինգտոնի նման քայլը, դեկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները իսկապես հայտնվել են կոմատոզային վիճակի մեջ, և դա տեղի է ունեցել Վաշինգտոնի մեղքով, որը ոչ միայն ձևակերպել է, այլև դոկտրինալ և հայեցակարգային առումով ամրապնդել Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու սխալ և վտանգավոր մոտեցումը»,- նշել է Ռյաբկովը։

Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են «գրեթե զրոյական» մակարդակի վրա, սակայն չի բացառում, որ ԱՄՆ-ն ավելի հեռուն կգնա։

Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների ամբողջական խզումը Մոսկվայի համար անակնկալ չի լինի։

«Այսինքն՝ դա իրականում կբերի Մոսկվայում և Վաշինգտոնում դիվանագիտական ներկայության մակարդակի պաշտոնական իջեցման կամ նույնիսկ ամբողջական խզման։ Սա մեզ համար անակնկալ չի լինի»,- նշել է Ռյաբկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular