Ահա թե ինչու չի կարելի շուտ ամուսնանալ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄիչիգանի համալսարանի գիտնականները մի շատ յուրօրինակ բացահայտում են արել: Պարզվել է, որ մինչեւ բուհն ավարտելն ամուսնանալը բերում է ճարպակալման: Նրանք գտնում են, որ բուհական տարիքում ամուսնությունը վնասում է մարդկանց առողջությանը, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականների կատարած ուսումնասիրություններին 14 հազար մարդ է մասնակցել, այդ ուսումնասիրությունները տեւել են 17 տարի: Այդպիսով, գիտնականները պարզել են, որ բուհ-երում սովորելու տարիներին ամուսնացած մարդիկ 65 անգամ ավելի հաճախ են ճարպակալությամբ տառապում, քան մյուսները: