ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխի հոտ զգացի, ինձ թվաց՝ խորոված են անում. բնակիչներին հանկարծակիի է բերել նկուղում բռնկված հրդեհի ծուխը ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի շենքերից մեկի բնակիչները շենքի նկուղում բռնկված հրդեհից առաջացած ծուխը պատուհանից տեսնելով՝ մտածել են, թե խորոված են անում բակում:

«Ծխի հոտ զգացի, պատուհանից նայեցի, ինձ թվաց՝ խորոված են անում: Եկա, մտա ննջասենյակ, որ պատուհանը փակեմ, տեսա, որ ծուխ է ահավոր: Միջանցքի դուռը բացեցի, որ գնամ, հազիվ հասցրի բանալիով կողպել դուռը ու դուրս վազել»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Անահիտ Թադեւոսյանը:

Բնակիչները նշեցին, որ ծխի հետեւանքով վնասվել են իրենց տան մանրահատակները:

Հրդեհը, նրանց խոսքով բռնկվել է հոգեկան հիվանդություն ունեցող բնակչի նկուղում, հենց նրա թոռներն էլ ծխի հետեւանքով վատ են զգացել իրենց, տեղափոխվել են հիվանդանոց:

«Մի ժամանակ անձրեւաջրերն էր լցնում, լցվում էր մեր բնակարաններ, հիմա էլ պաժառ տվեց: Ինչ աղբ կա տանում, լցնում է նկուղը որովհետեւ»,- ասաց բնակիչներից մեկը:

Ծուխը զգալով բնակիչները բոլորը դուրս են վազել: Նրանցից միայն մեկ 81-ամյա կին է մնացել բնակարանում, քանի որ անկողնային հիվանդ է: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ, հարազատների խոսքով, վիճակը բավարար էին գնահատել:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին՝ ժամը 17.54-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 19 շենքի նկուղից ծուխ է դուրս գալիս, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկրարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19.25-ին, մարել 19.56-ին: Այրվել է կենցաղային աղբ՝ 20 քմ տարածքում:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են տարահանման աշխատանքներ: Բնակարաններից տարհանվել են՝ Գ.(2015թ. ծնվ.), Հ. (ծնվ. 2011թ.), Ա. Խ.-ը եւ Է. Խ.-ը (1932թ. ծնվ.):

Գ եւ Հ. Խ.-ը ծխահարումով հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, իսկ Է. Խ.-ը «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները Գ. եւ Հ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular