ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 20 միլիարդ դոլարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն երկուշաբթի (դեկտեմբերի 25-ին) հինգ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, երեկ հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, գրում է «Կոմերսանտը»։

Ի տարբերություն երկրի հետ «ժամանակավոր» ազատ առևտրի գոտու, որը գործում է 2019 թվականից, մաքսատուրքերի իջեցումն այժմ կանդրադառնա բոլոր ապրանքների 90%-ի և ԵԱՏՄ երկրներից մատակարարումների ավելի քան 99%-ի վրա. սա Իրանի համար այսօրինակ  առաջին  գործարքն է։ Սպասվում է ինչպես պարենային, այնպես էլ արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացում, ինչը պետք է հանգեցնի շրջանառության եռապատկման։ Մատակարարները, սակայն, դեռևս մտահոգված են Իրանում  երկարաժամկետ պատժամիջոցների պայմաններում հաշվարկների անցկացմամբ և բիզնես վարելու առանձնահատկությամբ։

Մինչ երկրների միջև գործում է 2019 թվականին կնքված ժամանակավոր համաձայնագիրը, այն վերաբերում է ընդամենը 360 ապրանքային անունի (12 հազարից)։ Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառությունն արդեն ավելի քան կրկնապատկվել է երեք տարվա ընթացքում՝ 2019 թվականի 2,5 միլիարդ դոլարից  2022 թվականի վերջին հասնելով  6,2 միլիարդ դոլարի։

 

Նոր համաձայնագիրը թույլ կտա հինգից յոթ տարվա ընթացքում մատակարարումները ավելացնել տարեկան մինչև 18-20 միլիարդ դոլար:

ԵԱՏՄ-ից Իրան է արտահանվում հիմնականում   ցորեն, ձեթ և մետաղագործական արտադրանք, իսկ Իրանը սննդամթերք է մատակարարում՝ միրգ, բանջարեղեն, ընկույզ։ Այժմ մատակարարումները կընդլայնվեն ռուսական շուկայում արևմտյան արտադրանքի փոխարինման պատճառով, նշում է Անդրեյ Սլեպնևը. «Իրանը կարողացավ արդյունաբերական արտադրանք առաջարկել նավաշինարարության և ավտոմոբիլային արդյունաբերության համար»: Մատակարարումների ընդլայնումը, ըստ նրա, հնարավոր է ոչ միայն ցորենի հաշվին, այլև հացահատիկի այլ տեսակների, ոչխարի և թռչնամսի, վերամշակված և հրուշակեղենի արտադրանքի շնորհիվ։ Արդյունաբերական խումբը ներառում է սև և գունավոր մետալուրգիայի արտադրանք, նավթագազային համալիրի, փայտամշակման, պարարտանյութերի հետ  կապված ամեն ինչ։ Կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ավիատեխնիկայի, նավերի, շարժիչային   միջոցների, երկաթուղային տեխնիկայի և էլեկտրական սարքավորումների վերաբերյալ, թվարկել է Սլեպնևը՝ նշելով, որ առևտրի աճի ներկայիս խոչընդոտը դրա անհավասարակշռությունն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular