ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սինանյանի «անհավանական արկածները» Ուկրաինայում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Ուկրաինա է մեկնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա եղել է Օդեսայում, Դնեպրում, Խարկովում, Կիևում և հանդիպումներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանդիպումները կազմակերպելը, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սինանյանը փորձել է մարդաքանակ ապահովել տեղերում հայկական եկեղեցիների միջոցով, ընդ որում՝ առանց տեղյակ պահելու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, իսկ «միջնորդը» եղել է Ուկրաինայի «Հայկական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Հայկ Աղվանյանը: Սակայն եկեղեցականները որոշել են բոյկոտել: Տեսնելով, որ այցը կարող է ձախողվել, Սինանյանն իր այցից ընդամենը մեկ օր առաջ տարբեր խողովակներով կապ է հաստատում թեմի առաջնորդի հետ՝ խնդրելով նրա աջակցությունը:

Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, ի վերջո, հաջողվում է համոզել եկեղեցականներին: Ուշագրավ է, որ, ըստ մեր աղբյուրների, եկեղեցականների բոյկոտի պատճառն այն է եղել որ իրենց ոչ թե դեսպանատնից են դիմել, ոչ թե պաշտոնական այլ խողովակներից, այլ ոմն Հայկ Աղվանյան, որը պարբերաբար խնդիրներ է ունեցել հայ համայնքի հետ: Ավելին, շատերը տարակուսել են, որ Սինանյանը դիմել է մի մարդու օգնության, որը կոշտ գնահատականներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ստացվում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն, ըստ էության, համաձայն է Աղվանյանի տեսակետներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular