ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը «պատժում է» իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին:Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են անգամ նրա մտերիմները. այսպիսով նա փորձում է նաեւ դասեր տալ իր մյուս թիմակիցներին՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր իր խոսքից ու ծրագրերից կփորձեն շեղվել:

Հիշեցնենք, որ ՔՊ ակունքներում կանգնած Սարգիս Ալեքսանյանը դեկտեմբերի 19-ին հեռացվեց կուսակցությունից. իրականում կուսակցական անարդարության զոհ է: Նրա մասին ՔՊ ժողովների ժամանակ չարախոսել են կուսակցականները, ինչ-ինչ բաներ վերագրել նրան, թե պաշտոն ու կարգավիճակ չունենալով՝ հարստացել է: Իրականում հարստացել, կենսամակարդակի ու բարեկեցության իրենց մակարդակը բարձրացրել են գրեթե բոլոր ՔՊ-ականները, սակայն թիրախավորվել է Սարգիս Ալեքսանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խարդավանքների եւ սուտ լուրերի ճշտման համար 2-3 անգամ Սարգիս Ալեքսանյանին հրավիրել են կուսակցություն՝ զրույցի, սակայն նա չի կարողացել ներկայանալ, քանի որ ընտանիքի անդամներից մեկը առողջության լրջագույն խնդիրներ ունի: Ս. Ալեքսանյանը գերադասել է ընտանիքի կողքին լինել դժվար պահին, եւ, ահա, ՔՊ-ականները նրան անարդար, կամայական հեռացրել են կուսակցությունից: Արդարության, թիմի, կուսակցական պարտականությունների մասին պատկերացումները ՔՊ-ում խմբային են՝ բոլորով ստի կողքին՝ ընդդեմ մեկի: Հեռացրին ՔՊ ակունքներում կանգած հավատարիմներից մեկին անարդար եւ կամայական ձեւով: Հետաքրքիր է, թե ով պետք է վերստուգի ՔՊ վերստուգիչների վարքը, ունեցվածքը, կոռուպցիոն հակումներն ու դրսեւորումները: Հիշեցնենք նաեւ, որ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի եւ էլի շատերի մտերիմ ընկերն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular