ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմ էր` անցավ, գնաց. ինչպես է Գրիշա Աղախանյանի կինը ոչ սթափ վիճակում խայտառակում իրեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ` ապրիլի 2-ին, լրացավ  ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը: Ուղիղ մեկ տարի առաջ հենց այդ օրը սկսվեց լարվածությունը շփման գծում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 100-ից ավել զոհ, թեպետ հարկ է նշել, որ հակառակորդը զոհերի քանակով գերազանում էր:

Ինչ խոսք, երեկ տեղի ունեցած ընտրությունները շատերի ուշադրությունը շեղեցին և, ինչու ոչ, այդ ընդհանուր թոհուբոհի ընթացքում քառօրյայի զոհերին և մասնակիցներին հավուր պատշաճ ուշադրություն չհատկացվեց, սակայն, իհարկե, շատերը հիշեցին տղաներին, նրանց թվում էր նաև հաղորդավար, երգիչ  Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը:

Սակայն սա այն դեպքն էր, որ ավելի լավ կլիներ նա երբեք չհիշեր, թող ներեն ինձ նաև նրա երկրպագուները, եթե իհարկե այդպիսիք կան, բայց երբեմն ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, որ նա, առհասարակ չխոսի:

Ասպիսով, որպեսզի ավելի պարզ լինի` սկսեմ սկզբից: Երեկ դերասանուհին Instagram-ի իր էջով ուղիղ հեռարձակմամբ էր հանդես եկել, որի ժամանակ ակումբներից մեկում ասաց, որ այսօր պատերազմի մեկ տարին է, այդ առիթով երգը պատվիրեց և ուշադրություն` սկսեց պարել:

  Հետաքրքիր է, որ Գրիշայի կնոջ կարծիքով զոհերի հիշատակը հարգելու լավագույն տարբերակը երգելը, պարելը և ծիծաղելն է: Կարծում եմ, որ տեսնելով տեսանյութը`շատերին պարզ կդառնա, որ դերասանուհին գտնվում է ոչ սթափ վիճակում: Սակայն դա ընդամենը ծաղիկներն էին:

Տեսնելով Շողերի` մեղմ ասած տարօրինակ վարքը, նրա հետևորդները սկսեցին գրել, որ դերասանուհին պարզապես խայտառակում է մեր ազգը, իսկ օգտատերերից մեկն էլ  գրեց հետևյալ. «Ողբամ քեզ հայ ժողովուրդ, գոնե ոչ այսօր, ոչ այսպես մասսայական», ինչին դերասանուհին բավական ագրեսիվ տոնով պատասխանեց. «Ողբամ ձեզ, պատերազմ էր, անցավ, գնաց»: 

Ապա Շողերն դադարեցրեց ուղիղ հեռարձակումը: Մեկնաբանելը  կարծում եմ անտեղի  է, պարզապես հորդոր Գրիշա Աղախանյանին` հետևեք Ձեր կնոջը, նա չի խայտառակում ազգին, նա խայտառակում է Ձեզ:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular