Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ
ՍՊՈՐՏ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն: Իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի ֆուտբոլային լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ նրա՝ կիսապաշտպանի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։ Մխիթարյանը 1 մրցաշրջանի համար կստանա 4 միլիոն եվրո աշխատավարձ։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել նաև ևս մեկ մրցաշրջանով։
2023/24 մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գնդակի և 4 գոլային փոխանցման հեղինակ։