ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 5 մարդ է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի Մյորտ-է-Մոզել դեպարտամենտում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։ Հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Հակաահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 22-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցել է ֆրանսիական հակահետախուզությունը՝ ներքին անվտանգության գլխավոր վարչությունը։ Բոլոր հինգ կասկածյալները բերման են ենթարկվել։

Ձերբակալություններ են իրականացվել Նանսի քաղաքում, Տուլ և Վանդյոր-լը-Նանսի կոմունաներում։ Ֆրանսիայում օրենսդրության համաձայն՝ ահաբեկչության կասկածների պատճառով ոստիկանական կալանքի տակ պահելու ժամկետը կարող է լինել մինչև 96 ժամ, ահաբեկչության անմիջական սպառնալիքի դեպքում այն ​​կարող է երկարացվել մինչև 144 ժամ։

Ֆրանսիան ունի ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակը, որը նեևրմուծվել է հոկտեմբերին Արասի ճեմարանի ուսուցիչ Դոմինիկ Բեռնարի սպանությունից հետո: Նրան սպանել է ՌԴ քաղաքացի, Հյուսիսային Կովկասից ներգաղթյալը, որը մանկուց ապրել է Ֆրանսիայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular