ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ գյուղերում «Դրամ 30-30 դեպի ֆինանսական բարեկեցություն» նախագիծն է մեկնարկել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դրամի 30-ամյակի շրջանակում 4 սահմանամերձ գյուղերի 120  բնակիչների շրջանում իրականացվում է ֆինանսական բարեկեցության բարձրացմանն ուղղված «Դրամ 30-30» նախագիծը: Փորձարարական նախագծի նպատակն է բացահայտել, թե որն է գյուղաբնակների ֆինանսական բարեկեցության հասնելու արդյունավետ ուղին՝ նրանց ընձեռելով բանկային թվային ծառայություններից օգտվելու հնարավորություն և փոխանցելով անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ: Հայտնել է ՀՀ կենտրոնական բանկը։

Նախագծի թիրախային գյուղերն են՝ Խնձորեսկ գյուղը Սյունիքի մարզում, Արծվաբերդ, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերը Տավուշի մարզում: Նախագիծը միտված է սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցության բարձրացմանը՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ և առավել սահուն կիրառման համար, ինչպես նաև փոխանցելով հասցեական ֆինանսական գիտելիք, հմտություն և օգնելով ձևավորել վստահություն՝ ընթացիկ և երկարաժամկետ ֆինանսական որոշումների կայացման համար:

Ծրագրի ամբողջ  ընթացքում (6 ամիս) ՀՀ կենտրոնական բանկի թիմը ծրագրի մասնակից գյուղաբնակներին օգնելու է կատարել առօրյա ֆինանսական գործարքներն առավել հեշտ և հարմարավետ եղանակով, ուղեկցելու է նրանց ֆինանսական որոշումներում, պահելու կապն ու պատասխանելու հուզող հարցերին։ Առևտրային բանկերի կողմից նախագծի մասնակիցներին տրամադրվելու են վճարային քարտեր՝ առանց սպասարկման վճարի մեկ տարվա ընթացքում, ուսումնական նպատակներով պայմանավորված որոշակի գումար է համալրվելու քարտային հաշվին, ինչպես նաև ակտիվացվելու է մոբայլ բանկինգի հավելվածը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular