ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես վիրավոր եմ». 4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած ուրբաթ Լոս Անջելեսում ծնողների աչքի առջև գնդակահարվել է իրենց 4-ամյա տղան։

Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղան Գոռ Ադամյանն է։ Կասկածյալները բացահայտվել են․ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը ձերբակալվել են սպանության կասկածանքով։

ABC News-ին ընտանիքի ներկայացուցիչն ասել է, որ ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ ազատազրկվեն։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, երբ Գոռի ծնողները մեքենայով անցնելիս են եղել Լանկաստերի Սիերա մայրուղով։։

«Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետևել մի քանի վերգետնյա փողոցներով», - հայտնել են LASD-ից:

Կասկածյալների կողմից հետապնդման ժամանակ տուժող վարորդը դանդաղեցրել է իր մեքենան, այդ ժամանակ կասկածյալ վարորդը կանգնել է մեքենայի կողքին ու սկսել կրակել։ Գոռը նստած է եղել հետևի նստարանին։ Նրա հայրն ու մայրը, ովքեր եղել են մեքենայում, նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա մահը։

Ընտանիքի ներկայացուցիչ Միգել Կորոնադոն ABC News-ին ասել է, որ ընտանիքը պահանջում է ցմահ բանտարկություն՝ առանց պայմանական վաղաժամ ազատ արձակման հնարավորության: Գոռի մայրն իրեն ասել է, որ նրանք գնում էին մթերային խանութ, երբ դեպքը տեղի է ունեցել: Մայրը լսել է, թե ինչպես է որդին բղավում․ «Ես վիրավոր եմ»: Վերջին խոսքերն են եղել։

Քննիչները մի քանի ժամվա ընթացքում կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular