ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Life հեռուստաալիքը հրապարակել է ադրբեջանցի գործարարի սպանության մեջ կասկածվողի ծեծի տեսանյութը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Life հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են Կուպչինոյի բանջարեղենի բազայի տարածքում դաժան հաշվեհարդար տեսնում ադրբեջանցի գործարար 43-ամյա Մաարիֆ Իսմայլովի սպանության մեջ կասկածվողի նկատմամբ։

Սպանության մեջ կասկածվողը նույնպես ադրբեջանցի է՝ Էմիլ Հուսեյնովը։ Ականատեսների վկայությամբ Հուսեյնովը սառնասրտորեն կրակել է Մաարիֆ Իսմայլովի վրա։ Վերջինս ստացած 6 հրազենային վնասվածքներից մահացել է։ Սպանությունից հետո Հուսեյնովը փորձել է դիմել փախուստի, սակայն ադրբեջանցիների կատաղած ամբոխը հասել է նրան։

Տեսանյութում երեւում է, որ 27-ամյա Էմիլ Հուսեյնովը պառկած է ասֆալտին՝ ջարդած երեսով։ Կատաղած ամբոխից նրան 2 տղամարդ մի կողմ են քաշում։ Բազայի աշխատակիցները փորձում են հանգստացնել մարդկանց եւ սպասել ոստիկանությանը։

Այդ ժամանակ ամբոխի մեջ մեկը հարցնում է. «Ո՞վ է պատվիրել»։ Երբ Էմիլ Հուսեյնովը ծնկի է գալիս, ներկաներից մեկը հարվածում է նրան։

Կասկածյալին գանգուղեղի փակ վնասվածքով, գլխուղեղի ցնցմամբ, քթի ոսկորների կոտրվածքով, ձախ այտոսկրի կոտրվածքով, ակնախոռոչի ստորին պատի պատռվածքով եւ դեմքի հեմատոմայով տեղափոխել են Ալեքսանդրովսկայա հիվանդանոց։

Ավելի ուշ Հուսեյնովը իրեն բռնած տղամարդկանց պատմել էր, որ սպանությունը պատվիրված էր։ Ադրբեջանցուն այդ սպանության համար 10 մլն ռուբլի էին խոստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular