ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քերոբյանը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը և Աշխեն Շիրվանյանը։

Նախարարը համառոտ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:

 Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։

 Հանդիպման ընթացքում նախարարության պատասխանատուները պատասխանել են միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular